Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների առաջին խումբն ավարտեց իր աշխատանքը

«ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների առաջին խումբն ավարտեց իր աշխատանքը
31.05.2018 | 18:11

Մայիսի 19-26-ը 35 կամավորներ Հայաստանից ու եվրոպական տարբեր երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա) մասնակցեցին «ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրին, որը նախաձեռնել են «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը: Ծրագրի իրականացմանն աջակցել է «Արահետներ հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը։

Սա եռամյա ծրագրի առաջին փուլն է, որի շրջանակներում «Պլանավորված Տաթև ազգային պարկ»-ում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ բարեկարգվել է «Տանձատափ»-«Սատանի կամուրջ» արահետը, ստեղծվել է 2 կամուրջ, որոնցից մեկը «Տաթևի Մեծ Անապատ» վանք տանող ճանապարհին, որի բացակայությունը նախկինում դժվարություններ էր առաջացնում վանք այցելող զբոսաշրջիկների համար, արահետի տարածքում տեղադրվել է բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 17 ցուցանակ, արահետի գլխամասերում տեղադրվել է տեղեկատվական 2 կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն, իրականացվել է արահետի ամբողջական գծանշում, արահետի դժվարանցանելի մասերում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով, մաքրվել են «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի պատերի գրառումները:
Բացի կատարված աշխատանքներից կամավորներն այցելել են մի շարք պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ՝ ծանոթանալով հայկական մշակույթի և բնաշխարհի հետ։ Վերադառնալով իրենց երկրներ կամավորները լծվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործին:


Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», «Պլանավորվող Տաթև ազգային պարկ» և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: Կամավորների երկրորդ խումբը Հայաստան կժամանի այս տարի աշնանը:

Դիտվել է՝ 3842

Մեկնաբանություններ